կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Աֆղանցի խաղաղ բնակիչներ են սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում

Աֆղանցի խաղաղ բնակիչներ են սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում

Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում բազմության մեջ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

«Տեղում պայմանները դեռևս չափազանց բարդ են, սակայն մենք անում ենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի կառավարենք իրավիճակը հնարավորինս անվտանգ և հուսալի միջոցներով»,- նշել են գերատեսչությունում:

Օդանավակայանը դարձել է հազարավոր մարդկանց կեցության վայր, որոնք փորձում են փրկվել՝ մեկ շաբաթ առաջ Քաբուլը գրաված թալիբներից փախուստի միջոցով:

 

 

 

 
 
 
 
 

 

 

  • Կիսվել: