Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել. Հաջիև
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնումէ ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է: Նման մտադրության պարագայում մենք պատրաստ ենք մեզ մոտ նման հանդիպում անցկացնել՛՛:
Բացի ադյ՝ լրագրողների հետ զրույցում Հաջիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ-ի անդամ է, ուստի կողմերը ՛՛կարող են իրենց հարմարավետ զգալ՛՛: