Ադրբեջանը կկրճատի պաշտպանական ծախսերը
Ադրբեջանը գրեթե 7 տոկոսով կրճատելու է պաշտպանության և անվտանգության ծախսերը:
Այս երկրի 2025 թվականի պետական բյուջեի նախագծում վերոնշյալ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ (ներկա փոխարժեքով՝ 3,9 մլրդ դոլար) կամ բոլոր ծախսերի 16,8 տոկոսը, տեղեկաում ենք Ֆինանսների նախարարության հայտարարությունից:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 2024 թվականի բյուջեում այս ոլորտում ծախսերը նախատեսված են 7 միլիարդ 126,3 միլիոն մանաթի (մոտ 4,2 միլիարդ դոլար) չափով։ 2023-ին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 5 միլիարդ 854,8 միլիոն մանաթ (մոտ 3,45 միլիարդ դոլար)։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 36 միլիարդ 616 միլիոն մանաթ, իսկ ծախսերը՝ 39 միլիարդ 667,6 միլիոն մանաթ: