շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանը 2025-ի բյուջեով 5 մլրդ դոլար է նախատեսել պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար

Ադրբեջանը 2025-ի բյուջեով 5 մլրդ դոլար է նախատեսել պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2025 թվականի պետբյուջեով կազմելու են 8,396,297,596․0 մանաթ (շուրջ 5 մլրդ դոլար)։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրինագծում։

Նշենք, որ ավելի վաղ հյտնի էր դարձել, որ Ադրբեջաանը գրեթե 7 տոկոսով կրճատելու է պաշտպանության և անվտանգության ծախսերը, և Ադրբեջանի 2025 թվականի պետբյուջեի նախագծում այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ (ներկա փոխարժեքով՝ 3,9 մլրդ դոլար) կամ բոլոր ծախսերի 16,8 տոկոսը։

Ադրբեջանից հայտարարել են, թե սա արվում է, իբր, «Հայաստանի լայնածավալ ռազմականացման ֆոնին»։  

  • Կիսվել: