ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ՝ Շեքինի և Օղուզի շրջանների սահմանին, 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով  Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնին։

Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08:31-ին Շեքինի կայարանից 6 կմ դեպի արևելք՝ Շեքինի և Օղուզ շրջանների սահմանին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումները զգացվել են մինչև 4 բալ ուժգնությամբ։

  • Կիսվել: