Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Իրանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղ ադրբեջանական դիվանագիտական առաքելությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ փոփոխությունները կատարվել են դիվանագիտական ծառայության աշխատակիցներին երաշխիքներ և փոխհատուցում տրամադրելու կանոններում։ Իրանը այս ցանկում ութերորդ երկիրն է։



