Ադրբեջանից Վրաստան կներկրվի 500 միլիոն մ³ գազ. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Ադրբեջանի հետ գազի լրացուցիչ պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությամբ՝ լրացուցիչ համաձայնագրով կրկին Վրաստան կներկրվի 500 միլիոն մ³ գազ, գրում է aliq.ge-ն:
Այսպես է նա պատասխանել BMG-ի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի հետ թարմացված պայմանագրի պայմաններին։
«Չգիտեմ՝ կարո՞ղ ենք մտնել այս մանրամասների մեջ, թե` ոչ, բայց կրկին, ինչ վերաբերում է հիմնական էությանը. կար 20-ամյա պայմանագիր, որի ժամկետը լրանում էր այս տարի։ Այդ 20-ամյա պայմանագիրը երկարաձգվել է ևս 20 տարով։ Ծավալը չի փոխվել։ Այսինքն՝ նույն 500 միլիոն խորանարդ մետր գազը Վրաստան կմտնի այս 20-ամյա պայմանագրի հիման վրա։ Սա երաշխավորված ծավալ է, և գինը կրկին կլինի սոցիալական, ինչպես նախկինում էր սահմանված»,- ասել է Կոբախիձեն։
ՀԷՌԿ-ի (Հանրային էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողով / GNERC) տարեկան հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին Վրաստանն Ադրբեջանից ստացել է 2.27 միլիարդ մ³ գազ։ Դրանից 666 միլիոն մ³-ը եղել է ուղղակի ներկրում, իսկ 1,371 միլիարդ մ³-ը՝ լրացուցիչ և ընտրանքային պայմանագրերով ստացված գազ։ Անմիջապես Հարավկովկասյան գազատարով երկիրը ստացել է 235 միլիոն մ³ գազ։ Նախորդ տարվա համեմատ Ադրբեջանից ստացված գազի ծավալը նվազել է 1.6%-ով։



