Ադրբեջանի վրա ճնշումը մեծանալու է. Ալիև
Ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է անվտանգության, կայունության և խաղաղության պայմաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում։
Նա նշել է, որ երկրի ներսում ֆիզիկական, գաղափարական կամ այլ ռիսկեր չկան, սակայն անվտանգության հարցերը պետք է մնան օրակարգում։
Ալիևի խոսքով՝ «վտանգները» ծագում են Ադրբեջանից դուրս: Նա ասել է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ իր դեմ որևէ հարձակում անպատասխան մնա և միջամտության փորձերին կպատասխանի այնպես, որ «բոլորը նստեն իրենց տեղերում», «չխառնվե իրենց գործերին» և «քիթները չխոթեն իրենց կենսակերպի մեջ»։
Ալիևը նաև նշել է, որ գաղափարական անվտանգությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական անվտանգությունը:



