երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանի ու Բահրեյնի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի ու Բահրեյնի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Բահրեյնի Թագավորության պաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Շեյխ Խալիֆա բեն Ահմեդ Ալ-Խալիֆան:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հասանովը երախտագիտություն է հայտնել Բահրեյնի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնության, 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպություններում աջակցության համար։

Իր հերթին Շեյխ Խալիֆա բեն Ահմեդ Ալ-Խալիֆան ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը երկկողմ համագործակցության զարգացման գործում։

«Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակի և ընդլայնման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: