Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զարգացնում են համագործակցությունը Սերբիայի, Սլովակիայի և Իտալիայի հետ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն հանդիպել է Բաքվում գտնվող՝ Սերբիայի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատար Բրանե Կրնյաջիչի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ բացի դրանից, Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է այդ երկրում պաշտպանական արդյունաբերության ընկերություն։
Զուգահեռաբար տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում Ադրբեջանի և Իտալիայի ռազմաօդային ուժերի միջև՝ 2024-2025 թվականների համար ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության ծրագրին համապատասխան։