երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի «սադրանքներին» նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի «սադրանքներին» նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ ամենայնի, անբավարար համարելով Հայաստանի դեմ ապատեղեկատվության հեղեղը, այսօր՝ ապրիլի 5-ին, ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Երևանի «սադրանքներին»։

Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ցանկացած սադրանքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական ​​հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը», գրում են տեղական լրատվամիջոցները։

  • Կիսվել: