շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար

Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների, տեղեկացնում է Northwich Guardian-ը։

Նշվում է, որ Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:

Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության փորձի մեկ կետով:

Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական երկու տարի ժամկետով՝ 20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։

  • Կիսվել: