Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ հանձնակատարին
Ապրիլի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության էներգետիկայի և բնակարանային ապահովման հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենին։
Այս մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Յորգենսենը մասնակցում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական հանդիպմանը: