Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում տեղադրված դիրքեր
Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը ստուգում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում դիրքերը ։
ԱՊԱ-ն, վկայակոչելով ՊՆ-ին, հյաղորդում է, որ Վելիեւը «ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնում ծառայողական խոհրդակցություն է անցկացրել ղեկավար կազմի հետ, ներկայացվել են օպերատիվ իրավիճակի վերաբերյալ զեկույցներ»։
«Գլխավոր շտաբի պետը համապատասխան անձանց ներկայացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրները եւ դրանք ճշգրիտ եւ ժամանակին կատարելու նպատակով հրահանգներ տվել ստորաբաժանումների բարձր մակարդակով մարտունակության ահահովման, զենքի եւ տեխնիկայի արդյունավետ օգտագործման համար»,- մեջբերում է լրատվամիջոցը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «տոնական զոհաբերություններ են կատարվել»։