Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակցի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարցեր, անվտանգային իրավիճակը և Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։