Ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններն ավարտվել են
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացվող ադրբեջանաթուրքական հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որոնք ուղեկցվել են մարտական կրակահերթով, ավարտվել են:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երկրի ՊՆ-ն հայտնել է, որ հատուկ նշանակության ուժերն առաջադրանքներ են իրականացրել բարդ ռելիեֆով տեղանքում հետախուզության վարման, կապող ճանապարհներին ծուղակների կազմակերպման, դիվերսիոն խմբերի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ: