կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ադրբեջանական «AZAL»-ը դադարեցնում է բոլոր չվերթները Աստրախան

Ադրբեջանական «AZAL»-ը դադարեցնում է բոլոր չվերթները Աստրախան

Ադրբեջանական «AZAL Airlines»-ը (AZAL) դադարեցնում է բոլոր չվերթները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով: Այս մասին ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

«AZAL Airlines ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Աստրախանի օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը։

  • Կիսվել: