երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանա-թուրքական միացյալ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանա-թուրքական միացյալ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ 

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։ 

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- ասել է Աքարը։

  • Կիսվել: