Աբխազիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվում է կայացած, քանի որ օրվա առաջին կեսին քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է բնակչության 43 տոկոսը: Այս մասին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ քվեարկել է 62 հազար 852 քաղաքացի:
Ընտրությունների ընթացքին հետևում են մոտ 130 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից։
Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։
Աբխազիայում ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն 25 տոկոսը։