95 տարեկանում կյանքից հեռացել է Ջինա Լոլոբրիջիդան
95 տարեկանում Իտալիայում վախճանվել է 1950-1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի ամենափայլուն աստղերից մեկը՝ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Նրան հաճախ անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կինը: Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում:
Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ:
1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ:
Այս նյութը հասանելի է նաևРусский