5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Ինդոնեզիայի ափերի մոտ
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Վայնգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժի օջախը եղել է 28 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: