երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
4 դեպք է գրանցվել, երբ կտրվել են ոստիկանական ներկայացուցիչների գլուխները. գրանցվել են նաև հրկիզման դեպքեր. Հայաստանում Իրանի դեսպան

4 դեպք է գրանցվել, երբ կտրվել են ոստիկանական ներկայացուցիչների գլուխները. գրանցվել են նաև հրկիզման դեպքեր. Հայաստանում Իրանի դեսպան

ԻԻՀ-ն մարդկանց խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչեց ու հայտարարեց, որ մարդիկ իրավունք ունեն նմանօրինակ հավաքներով իրենց կարծիքն արտահայտելու, ԻԻՀ սահմանադրության մեջ էլ մարդկանց այդ իրավունքը պաշտոնապես ամրագրված է։ Այս մասին Երեւանում այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ 

«Հիմնականում ոստիկանությունը զինված չէր, սակայն բեկումնային պահն ու փուլը հունվարի 9-ը և 10-ն էին»,-ասել է Շիրղոլամին։ 

«Անցած հինգշաբթի օրը մենք ականատես եղանք հանցագործությունների, որոնք Դայշիի Իսլամական պետության իրականացրած ահաբեկչությունների համեմատությամբ իսլամական պետության հանցագործները դրա դիմաց ոչինչ են։ 4 դեպք ենք ունեցել, երբ կտրվել են ոստիկանական ներկայացուցիչների գլուխները։ Մի քանի դեպքեր են եղել, երբ կենդանի հրկիզման են ենթարկել ոստիկաններին։ Նաև եղել են կրակոցներ։ Ունենք փաստավավերագրական նյութեր ու տեսահոլովակներ, որտեղ լսվում են գոռոցներ, որ պետք է կրակեն կոնկրետ գլուխներին, թե ոստիկաններին, թե հաարակ բնակչությանը»,-ասել է նա։

  • Կիսվել: