հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
27-ամյա Ելենա Ռիբակինան առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ

27-ամյա Ելենա Ռիբակինան առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում աշխարհի 121-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ հաջորդ շաբաթ առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետ։ Նա կշրջանցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։ Այժմ նա համաշխարհային դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում է։

Ռիբակինան տարիքով երկրորդ ավագը կլինի պատմության մեջ առաջին տեղ բարձրանալու պահին՝ 27 տարեկան, 89 օրական։

2016թ․ սեպտեմբերի 12-ին գերմանացի Անժելիկա Կերբերը առաջին անգամ համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորել էր 28 տարեկան, 238 օրականում։

US Open-ի կիսաեզրափակիչում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի ամերիկուհի Կորի Գաուֆը։

  • Կիսվել: