ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
12 անհետ կորած․ Դեղին ծովում ձկնորսական նավ է շրջվել

12 անհետ կորած․ Դեղին ծովում ձկնորսական նավ է շրջվել

Դեղին ծովում ձկնորսական նավ է շրջվել, որտեղ եղել է 12 մարդ: Նրանք բոլորն անհետ կորել են, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ցայլյան» գործակալությունը։

Նշվում է, որ Շանդուն նահանգի ծովային որոնողափրկարարական կենտրոնը պատահարի մասին ահազանգ է ստացել դեկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում:

Լյաոնին նահանգում գրանցված նավն անհետացել է Դեղին ծովի կենտրոնական հատվածում։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում նշված ջրատարածքում փրկարարները հայտնաբերել են կողաշրջված նավը։

Ինչպես հաղորդվում ՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: