երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել

10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը զանգվածային հանրահավաքների և քաղաքական դաշինքների ռազմավարություն է իրականացնում՝ նախագահ Էրդողանին հաղթելու նպատակով: Financial Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը:

Նա նշել է նաև, որ բաց է ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման համար: Օզելը հաստատել է՝ կալանավորված և Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուն շարունակում է մնալ կուսակցության թեկնածուն նախագահի առաջիկա ընտրությունում:

Օզելը նշել է նաև, որ ընդդիմությունը մտադիր է հավաքել 30 միլիոն ստորագրություն՝ Իմամօղլուին ազատ արձակելու և արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջով: Այդ թիվն ավելին է, քան Էրդողանը ստացել է 2023 թվականի ընտրության արդյունքում: Օզելի խոսքով՝ 10 մլն մարդ արդեն միացել է ստորագրահավաքին:

Միևնույն ժամանակ, կուսակցությունը նախատեսում է ամեն չորեքշաբթի Ստամբուլում հանրահավաք և ամբողջ երկրում պարբերական ցույցեր անցկացնել։

  • Կիսվել: