կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ընթանում է Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումը

Ընթանում է Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումը

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝ բետոնե հենապատերի կառուցում՝ 4200խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ, ցայսօր հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ, շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5խմ բետոնացման աշխատանքներ։

«Առաջին թունելում նախատեսված երկարությամբ հորատումը գրեթե արվարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

 

  • Կիսվել: