կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ընթանում է 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը (Ուղիղ)

Ընթանում է 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը (Ուղիղ)

 Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան
գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» պանելային քննարկմանը։

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների և լոգիստիկայի ներկա վիճակին, արտադրության և արտահանումների կազմակերպման գործում ագրոլոգիստիկ ենթակառուցվածքների դերին, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ագրոարդյունաբերական համալիրի թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման առկա ներուժին առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: