հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրներ նոր չվերթներ մեկնարկելու մասին

Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրներ նոր չվերթներ մեկնարկելու մասին

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ մեկնարկելու մասին։

Այդ մասին գրառում է հրապարակվել ավիաընկերության «Ֆեյսբուք»-ի էջում։ 

«Մենք հպարտ ենք Երևանում մեր 34-րդ բազան բացելու համար՝ մեկնարկելով նոր չվերթներ 6 երկրի 8 ուղղություններով՝ կապելով Հայաստանը եվրոպական ավելի շատ երկրների հետ, քան նախկինում երբևէ եղել է։ Գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար ավելի հասանելի դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է ավիաընկերությունը։ 

Ավիաընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի հետևյալ ուղղություններով՝ Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիս (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։  

 

  • Կիսվել: