«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8 ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ս.թ. հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:
Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:



