շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Wizz Air ավիաընկերությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները

Wizz Air ավիաընկերությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները

Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները։

Ընկերությունը պատճառաբանում է իր որոշումն աշխարհաքաղաքական անկայունությամբ, որը հանգեցրել է օդային տարածքների պարբերական փակման՝ խաթարելով պահանջարկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շոգ կլիմայով, որն ազդել է շարժիչների արդյունավետության վրա։

Wizz Air-ի գլխավոր տնօրեն Յոժեֆ Վարադին ասել է․ «Մատակարարման շղթայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունն ու շուկայի սահմանափակ հասանելիությունը լրջորեն խոչընդոտել են մեր սկզբնական նպատակների իրագործմանը»։

  • Կիսվել: