«Վիվա»–ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
«Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մինչ հաղորդագրության տարածումը (շուրջ 1 ժամ առաջ), սոցցանցերի մի շարք օգտատերեր արդեն սկսել էին դժգոհություններ հայտնել, որ ինտերնետ հասանելիություն չունեն։ Հիմնականում նշվում են Երևանի Արաբկիր, Քանաքեռ–Զեյթուն, Ավան, ինչպես նաև Դավիթաշեն վարչական շրջանները։



