երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում

Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 508 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
 
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1275 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 508-ը հայկական են։
 

  • Կիսվել: