Վայքում ուռենի հատողները հայտնաբերվել են
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացվել է գրությունն, որ Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրով հոսող Դարբ գետի ափամերձ տարածքից ապօրինի հատվել է տարբեր տրամագծերի 7 ուռենի։ Պետությանը պատճառվել է 235.500 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, ծառերը բենզասղոցով ապօրինի հատել, մասնատել ու տեղափոխել են Սարավան գյուղի 55 եւ 59-ամյա բնակիչները։
Փայտանյութը հայտնաբերվել է։
Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Վայքի բաժին եւ տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: