Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից՝ մանրամասնելով, որ պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի հունիսի 4-ին ժամը 01:00-07:00-ն: