Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաև բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը խմբագրական բնույթի 10 առաջարկ է ներկայացրել:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: