Տնտեսական աճ է նկատվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում, Հայաստանում՝ 5,2%
2025թ. առաջին եռամսյակում տնտեսական աճ է նկատվել ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Առաջատարը Ղրղզստանն է (13,1%):
Ղազախստանը երկրորդ տեղում է (5,6%): Դրան հաջորդում են Հայաստանը (5,2%), Բելառուսը (3,1%) և Ռուսաստանը (1,4%):
Միավորման համախառն ՀՆԱ-ն աճել է 2%-ով: