կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Տավուշում մթերվել է 2842 տոննա խաղող

Տավուշում մթերվել է 2842 տոննա խաղող

Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում են իրականացնում Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը  և Կողբի «Կանաչ գյուղ» ընկերության ընդունման կետը։

Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունում են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ 

«Կանաչ գյուղ» ընկերությունը մթերում է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։

Բերքը մթերվում է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։

Սեպտեմբերի24-ի դրությամբ մարզում մթերվել է 2842 տոննա խաղող։

  • Կիսվել: