Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից
Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ:


