ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.6-2.8%-ով, ընդ որում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ: Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան եւ խոզի մսերինը՝ 3.9% եւ 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% եւ 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% եւ 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% եւ 0.7%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% եւ 0.4%-ով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: