շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկվել են միջազգային գործընկերների հետ

Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկվել են միջազգային գործընկերների հետ

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Կարևորվել է ԱԶԲ-ի աջակցությունը Սնանկության օրենսգրքի մշակման գործընթացում, ինչը հնարավորություն է տալիս լավարկել օրենսդրությունը և համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարմանը վերաբերող օրենսդրության բարելավմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հանդիպման մասնակիցները կարևորել են սնանկության ոլորտի թվայնացման և օրենսդրական բարեփոխումների իրականացումը որպես միջոց Հայաստանում ներդրումային միջավայրի կայունացման ուղղությամբ։
 
Հստակեցվել են հետագա առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության ուղղությունները:

  • Կիսվել: