շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Շիրակի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը քննարկել են ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպման խնդիրները

Շիրակի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը քննարկել են ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպման խնդիրները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանըհանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանի հետ։

Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում տրանսպորտի աշխատանքի, մասնավորապես՝ ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպմանն ու առկա խնդիրների կարգավորմանն առնչվող հարցեր։

Քննարկման առանցքում են եղել մարզի համայնքների և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավման, երթուղիների արդյունավետ կազմակերպման, ուղևորափոխադրումների կանոնավորության և բնակչության տրանսպորտային հասանելիության ապահովման հարցերը։

  • Կիսվել: