Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ
ՊԵԿ-ում հանդիպել եմ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ սեպտեմբերի 7-ից մեկնարկած առաքելությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Առաքելությունների հիմնական նպատակն է՝ չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների բարելավումը, միջազգային լավագույն փորձի ներդրումը, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում FITAS գործիքի կիրառմամբ հարկային մարմնի կարողությունների գնահատումը։
.jpg)
Ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին՝ ընդգծել եմ ՊԵԿ-ի և ԱՄՀ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության կարևորությունը և ԱՄՀ աջակցության առանցքային դերը ՊԵԿ բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում գործընկերները ներկայացրել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու կատարելագործման առաջարկությունները, որոնք թույլ կտան էլ ավելի արդյունավետ ու համակարգված ներդնել միջազգային առաջավոր փորձը ՀՀ ՊԵԿ-ում։
.jpg)
Անդրադարձել ենք նաև առաքելությունների առաջարկությունների հիման վրա ՊԵԿ կարողությունների հետագա զարգացմանն ու համագործակցության նոր ուղղություններին։
Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ, համակարգված և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան դարձնելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։


