SelectUSA-ի հաջող մեկնարկ՝ Հայաստանի երբևէ ամենամեծ բիզնես պատվիրակության մասնակցությամբ. դեսպան Քվին
SelectUSA-ի հաջող մեկնարկ՝ Հայաստանի երբևէ ամենամեծ բիզնես պատվիրակության մասնակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
«Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին՝ ամերիկյան գործընկերների հետ կապեր հաստատելու և նոր ներդրումային հնարավորությունների ուսումնասիրության համար»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։