հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մինչ Ադրբեջանը կես տարուց ավել պաշարված է պահում Արցախը, ադրբեջանական ինքնաթիռները անարգել ՀՀ օդային տարածքով թռչում են Նախիջևան. Պատգամավոր

Մինչ Ադրբեջանը կես տարուց ավել պաշարված է պահում Արցախը, ադրբեջանական ինքնաթիռները անարգել ՀՀ օդային տարածքով թռչում են Նախիջևան. Պատգամավոր

Մինչ Ադրբեջանը կես տարուց ավել պաշարված է պահում Արցախը, ադրբեջանական ինքնաթիռները անարգել ՀՀ օդային տարածքով թռչում են Նախիջևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ադրբեջանը շուրջ 9 ամիս է պատանդի կարգավիճակում է պահում 120000 մարդու, արգելում է նրանց սնունդ և դեղամիջոց հասցնել, առևանգում է քաղաքացիներին, պատճառ դառնում երեխաների մահվան համար։

Սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է։ Եվ այս պատկերն է 2021 թ․ հոկտեմբերից սկսած ամեն օր։
 
Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի։
Հիշեցնեմ, Ադրբեջանը 2014 թ․ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը և միայն 2021 թ․, երբ Իրանն արգելեց իր օդային տարածքով ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքները, Ադրբեջանը հանկարծ սկսեց օգտագործել ՀՀ օդային տարածքը «մարդատար» ինքնաթիռների համար։
 
Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այս ինքնաթիռներով չի տեղափոխվում այն զենքը, որ հետո կրակում է Վարդենիսում կամ պատրաստվում է կրակել Սյունիքում՝ իհարկե ոչ։
 
Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում»,- գրել է նա։

  • Կիսվել: