հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամն արժեզրկվել է. ԿԲ նախագահ

Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամն արժեզրկվել է. ԿԲ նախագահ

Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամն արժեզրկվել է, ինչը որոշակի հնարավորություններ է ստեղծում արտահանողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք տեսնում ենք, որ պահանջարկը արտարժույթի նկատմամբ ավելի քիչ է, քան առաջարկվող արտարժույթը»: 

Ըստ Գալստյանի՝ պետք է նայել իրական արդյունավետ փոխարժեքի վարքագծին, ոչ թե միայն նրան, թե որքան արժե 1 դոլարը դրամով:

«Տեսնում ենք, որ ռուսական ռուբլու կտրուկ արժևորում է տեղի ունեցել տարվա ընթացքում, այսինքն, նոմինալ առումով որոշակի փոփոխություն կա հայկական դրամի և ռուսական ռուբլու փոխարժեքի մեջ։ Բացի այդ՝ ՌԴ-ում գնաճը դեռևս շարունակում է մնալ ավելի բարձր, քան Հայաստանում։ Այդ երկու գործոնի ազդեցության ներքո հասկանում ենք, որ հայկական դրամը արժեզրկված է ռուսական ռուբլու նկատմամբ, իսկ Ռուսաստանը մեր հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է»,-նշեց ԿԲ նախագահը:

  • Կիսվել: