ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով, ՀՀ կներմուծվի հեղուկ գազ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով, հեղուկ գազ կներմուծվի Հայաստան: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:
՛՛Որոշ խնդիրների պատճառով (Իրանում տիրող իրավիճակ, Վերին Լարսի խցանումներ) մոտ ժամանակներս գազը կներկրվի ադրբեջանական տարածքով անցնող երթուղով՛՛,-հայտնել են նախարարությունից:


