ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Քյոլնում կկայանա «ANUGA 2025» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը. մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 21-ը

Քյոլնում կկայանա «ANUGA 2025» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը. մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 21-ը

Հոկտեմբերի 4-8-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում կկայանա «ANUGA 2025 (https://www.anuga.com/)» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
 
«ANUGA 2025»-ը Եվրոպայում սննդի և խմիչքի արդյունաբերության ամենամեծ միջազգային ցուցահանդեսներից  է։
 
«Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողներին։ 
 
Ցուցահանդեսի  մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ 
 
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։
 
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 21-ը գրանցվել հետևյալ հղումով
 
Հայտն ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: