հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Քննարկվել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

Քննարկվել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
 
Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։
 
ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով գործարքները՝ ըստ բնակավայրերի, ժամանակագրության, բնակչություն/գործարք համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների և այլնի մասին։
 
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ/դիտարկումները․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով՝ նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։

  • Կիսվել: