Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։