չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստան-Էստոնիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-Էստոնիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել ձեռներեցության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ներուժի ընդլայնմանը։
 
Մտքեր են փոխանակվել նաև կանաչ տնտեսության զարգացման և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ։
 

  • Կիսվել: